Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարկավոր է սկսել բանակցություններ 4-րդ բարձրավոլտ գծի կառուցման, որ Հայաստան-Իրան գազամուղն աշխատի իր հնարավորության 80 % հզորությամբ

Հարկավոր է սկսել բանակցություններ 4-րդ բարձրավոլտ գծի կառուցման, որ Հայաստան-Իրան գազամուղն աշխատի իր հնարավորության 80 % հզորությամբ
08.07.2018 | 10:30

Հուլիսի 7-ին «Մետրոպոլ» հյուրանոցում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակեպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը կազմակերպել էին «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովը, որտեղ Հայաստան-ԵԱՏՄ-Իրան. համագործակցության նոր մակարդակ» թեմայով ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը:


Նա կարծում է, որ ԵԱՏՄ-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն ոչ անդամ պետությունների մոտ, որոնք ձգտում են համագործակցության պայմանագիր կնքել միության հետ` շուկա մուտք ունենալու և ներմուծման նոր երկրներ բացահայտելու համար։ Համագործակցության առաջին պայմանագիրը կնքվեց Վիետնամի հետ, իսկ այս տարվա մայիսի 17-ին համաձայնագրեր կնքվեցին Իրանի և Չինաստանի հետ։ Այս պայմանագրերից հայկական կողմի համար հատկապես հետաքրքիր է Իրանի հետ կնքվածը, լինելով Հայաստանի անմիջական հարևան, ունենալով նրա հետ ցամաքային սահման՝ միակը ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ, Երևանը միշտ էլ շահագրգռված է եղել խորացնելու տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ։ Այս համագործակցությունը բացում է տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է առանձնացնել երկուսը։ Առաջինը` ԵԱՏՄ-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության նոր հնարավորություններն են, որոնք գրագետ օգտագործման դեպքում զարգացման հսկայական պաշար ունեն, երկրորդը Ազատ տնտեսական գոտու մասին՝ ԵԱՏՄ-Իրան եռամյա պայմանագիրն է, որը նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար և դեպի Իսլամական պետություն և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման, ներմուծման և փոխադրման համար։

Համագործակցության այդ ձևաչափերի գրագետ օգտագործման դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա մի քանի անգամ ավելացնել դեպի Իրան արտահանումը, կկարողանա դառնալ տրանզիտ պետություն այլ երկրերից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման համար։ Էներգետիկ համագործակցության շրջանակում կկարևորվի դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը, էներգետիկ հզորությունների շահագործումը և էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի ԵԱՏՄ և Իրան։
ԵԱՏՄ-ի պայմանագրով 2019-ից պետք է սկսի գործել էլեկտրաէներգիայի վաճառքի միասնական հարթակ, որտեղ հնարավոր կլինի վաճառել էլեկտրաէներգիայի ավելցուկը։ Հայաստանը, որ դեռ ԽՍՀՄ-ի տարիներին եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ու արտահանման տարածաշրջանային հարթակ, նորից կարող է վերականգնել իր այդ կարգավիճակը եթե համագործակցության եռակողմ համակարգ ստեղծի ԵԱՏՄ-Հայաստան-Իրան ձևաչափով։ Թե Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները, թե Իրանը էլեկտրաէներգիայի արտադրության սեզոնային դեֆիցիտի են բախվում: Եթե ԵԱՏՄ երկրներում դա հիմականուն ձմռանն է, Իրանում` ամռանը։ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով, գտնվելով այս պետությունները իրար հետ կապող խաչմերուկում, կարող է օգտվել այս իրավիճակից էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման և տրանզիտի կազմակերպման համար:

Այս գործընթացին կարող է օգնել Իրան-Հայաստան՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, որը այսօր աշխատում է իր հզորության միայն 15 %-ի չափով և կարող է դուրս գալ իր հնարավորության 50 %-ին, եթե շահագործման հանձնվի 3-րդ բարձրավոլտ էլեկտրական գիծը։ Արդեն այսօր հարկավոր է սկսել բանակցություններ 4-րդ բարձրավոլտ գծի կառուցման մասին,որ հնարավորություն կտա Հայաստան-Իրան գազամուղը աշխատեցնել իր հնարավորության մինչև 80% հզորությամբ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արմեն Մանվելյանը նաև անդրադարձավ Իրանից գազի ներմուծման հեռանկարին (Իրան-Հայաստան գազամուղի ընդհանուր հզորությունը 2,3 մլրդ խմ է), որ բացառիկ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար գեներացնել նոր հզորություններ՝ կառուցել ջերմակայաններ և սկսել սեզոնային արտահանում թե Իրան, թե ԵԱՏՄ։ 2016-ին Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան՝ էլեկտրաէներգիայի տարանցման Հյուսիս-Հարավ ծրագրի շուրջ էներգետիկայի նախարարների կնքած համաձայնագիրը կարող է իրավական հիմք լինել այս նախագծի իրականացման համար: Դեպի Վրաստան և Իրան Հայաստանից նոր բարձրավոլտ գծերի կառուցումը հնարավորություն է տալու մեծացնել գազի ներմուծումը Իրանից, ստեղծել էլեկտրաէներգիայի արտադրության նոր հզորություներ և սկսել Հայաստանից այդ «ապրանքի» արտահանումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի վաճառքի ընդհանուր հարթակի ստեղծումը հնարավորություն կտա այդ ապրանքի անսպառ արտահանման ու վաճառքի գործընթաց կազմակերպել։

Դիտվել է՝ 4104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ